National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
03.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
24.03.2021
Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրվեց Արսեն Մկրտչյանը
1 / 5

ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ  Վահագն Հովակիմյանը մարտի 24-ի  նիստում հայտնեց, որ Վճռաբեկ դատարանի դատավոր է ընտրվել Արսեն Մկրտչյանը: Նրա  թեկնածությանը կողմ է քվեարկել 87 պատգամավոր, իսկ Արմեն Հայկյանցի թեկնածությանը՝ 11 պատգամավոր: Քվեարկությանը 132 պատգամավորից  մասնակցել է 102-ը:

Վճռաբեկ դատարանի դատավորն ընտրվեց գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:

 Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը քննարկվել էր ԱԺ առավոտյան նիստում,  թեկնածուներն էին Արսեն Մկրտչյանը եւ Արմեն Հայկյանցը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am